Մթնոլորտային մոնիտորինգի եվրոպական ծառայությունը (CAMS) նախազգուշացրել է անոմալ շոգի պատճառով առաջացած օզոնով աղտոտվածության   մասին, գրում է Politico-ն: 

Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց տաք ալիքի հետեւանքով Հարավային Եվրոպայում օզոնային աղտոտվածության բարձր մակարդակը մոտ օրերս կազդի նաեւ հյուսիսային եւ արեւմտյան Եվրոպայի վրա:

Անցյալ շաբաթ օզոնի օրական առավելագույն մակարդակը հասել է «անառողջ մակարդակի» Պորտուգալիայում, Իսպանիայում եւ Իտալիայում՝ որոշ վայրերում գերազանցելով 200 մկգ/խմ-ը (մկգ/մ3): 

Հյուսիսային եւ արեւմտյան Եվրոպայում մակարդակները երկուշաբթի գերազանցել են 120 մկգ/մ3 եւ ակնկալվում է, որ առավելագույնը կհասնեն հուլիսի 18-ից 20-ն ընկած ժամանակահատվածում: