Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հոկտեմբերի 23-ին մասնակցել է Արմավիր քաղաքի արվեստի հիմնանորոգված դպրոցի բացմանը:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետը շրջել է դպրոցում, եղել տարբեր խմբակների դասասենյակներում, դահլիճներում:

Անցյալ դարի 50-ականներից գործող դպրոցն ունի պարարվեստի, գեղարվեստի եւ երաժշտական բաժիններ` բազմաթիվ խմբակներով, ուր արտադասարանական պարապմունքների են հաճախում արմավիրցի 345 դպրոցականներ:

500 սանի համար նախատեսված երկհարկանի դպրոցի 1500 քառակուսի մետրի վերանորոգման նախահաշվային արժեքը կազմել է մոտավորապես 163 միլիոն դրամ, որը տրամադրվել է երեք փուլով: Հիմնանորոգման աշխատանքները տեւել են երկու տարի եւ վերջնագծին են հասել մի քանի օր առաջ: