Ռուս-վրացական պատերազմից հետո առաջին անգամ Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստը ԱԳ նախարարների մակարդակով, հնարավոր է կայանա դեկտեմբերի 4-ին Բրյուսելում: Այս մասին «Ռիա Նովոստի»-ին հայտնել է ՆԱՏՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինը: «Նիստի համար նախընտրելի ժամանակը դեկտեմբերի 4-ն է»,- ասել է նա ու հավելել, որ այդ ժամկետը դեռ համաձայնեցման փուլում է:
Ռոգոզինը օպտիմալ է համարել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ֆոգ Ռասմուսենի Մոսկվա այցելությունը դեկտեմբերի 15-17-ին: Այս ժամկետների մասին ավելի վաղ հայտնել էր գործակալության աղբյուրը ՆԱՏՕ-ում:
Հիշեցնենք, որ ռուս-վրացական պատերազմից հետո Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի հարաբերությունները խզվել էին: Եվ միայն այս տարվա հունիսին հունական Կորֆու կղզում Ռուսաստանն ու ՆԱՏՕ-ն ԱԳ նախարարների մակարդակով Ռուսաստան-ՆԱՏՕ ոչ պաշտոնական խորհրդում որոշել են վերականգնել համագործակցությունը անվտանգության ոլորտում:




























