ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները կրկնակի ստուգմամբ պարզել են, որ  անհատ ձեռնարկատեր Պարգև Մկրտչյանին  պատկանող հացի արտադրությունում և հանրային սննդի կետում շտկվել են սանիտարահիգիենիկ նորմերի բոլոր խախտումները:

ՍԱՏՄ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ ընկերության արտադրական գործունեության կասեցումը վերացվել է: