Հանրապետության տարածքում` հուլիսի 23-28-ը կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 23-24-ը կնվազի 3-5 աստիճանով:

Ինչպես NEWS.am-ին հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում հուլիսի 23-ի ցերեկը, 25-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 24-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +16 +18, վաղը ցերեկը՝ +28 +30 աստիճան։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +6 +11, ցերեկը՝ +18 +23,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +8 +11, ցերեկը՝ +20 +23,

Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ +13 +16, ցերեկը՝ +24 +28,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +6 +11, ցերեկը՝ +16 +20,

Լոռիում գիշերը՝ +9 +13, ցերեկը՝ +19 +23,

Տավուշում գիշերը՝ +12 +16, ցերեկը՝ +24 +29,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +6 +10, ցերեկը՝ +18 +21,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +13 +16, ցերեկը՝ +26 +30,

Արարատում գիշերը՝ +18 +21, ցերեկը՝ +29 +32,

Արմավիրում գիշերը՝ +16+20, ցերեկը՝ +28 +31,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +7 +10, ցերեկը՝ +18 +22,

Վայոց ձորի նախալեռներում՝գիշերը՝ +17 +21, ցերեկը՝ +29 +31,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +19 +23, ցերեկը՝ +27 +30,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +14 +16, ցերեկը՝ +20 +24,

Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +19 +21, ցերեկը՝ +29 +30։