Հոկտեմբերի 22-ին կայացել է թուրքական պետության ու բանակի նախկին ղեկավարների հանդիպումը, որի ժամանակ նրանք հանդես են եկել հայ-թուրքական համաձայնագրի դեմ եւ կոչ են արել խորհրդարանին չվավերացնել այդ արձանագրությունները։

Ինչպես հաղորդում է CNNturk-ը, հանդիպմանը մասնակցել են Թուրքիայի խորհրդարանի նախկին նախագահ Նեջմեթդին Կարադումանը, գլխավոր շտաբի նախկին պետեր Հուսեյն Քըվրըքողլուն, Նեջդեթ Ուգուրն ու Իսմայիլ Հաքքին, նախկին վարչապետ Բյուլենթ Ուլուսուն ու Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սենմեզ Քեքսալը։

Ինչպես հանդիպումից հետո լրագրողներին հայտարարել է Նեջմեթդին Կարադումանը, «մեզ համար գլխավորը՝ ղարաբաղյան խնդրի լուծումն է եւ, քանի դեռ չի լուծվել Ղարաբաղի խնդիրը, սահմանների բացումը չի բխում Թուրքիայի շահերից»։