ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի հավատում, որ ԱՄՆ-ն կբախվի ռեցեսիայի՝ չնայած ռեկորդային ինֆլյացիային, գրում է Axios-ը։
Հինգշաբթի առեւտրի նախարարությունը կհրապարակի երկրորդ եռամսյակի աճի իր նախնական գնահատականը: Եթե պարզվի, որ ՀՆԱ-ն կրկին անկում է ապրել, ապա ԱՄՆ-ն ռեցեսիայի մեջ է, ինչը նշանակում է կրճատում երկու եռամսյակ անընդմեջ։
2022 թվականի առաջին եռամսյակում ԱՄՆ-ի տնտեսությունը տարեկան կտրվածքով կրճատվել է 1,4 տոկոսով՝ 2020 թվականի գարնանը համավարակի սկսվելուց հետո առաջին անգամ։
«Ըստ իս՝ մենք ռեցեսիա չենք ունենա։ Գործազրկության մակարդակը դեռեւս ամենացածրերից մեկն է պատմության մեջ։ Այն գտնվում է 3,6 տոկոսի սահմանում։ Մենք դեռ տեսնում ենք, որ մարդիկ ներդրումներ են կատարում։ Հուսով եմ՝ արագ աճից անցում կկատարենք կայուն աճի»,-ասել է Բայդենը։





























