ԱՄՆ-ը Շվեյցարիային պաշտոնապես խնդրել է էքստրադիցիայի ենթարկել աշխարհահռչակ կինոռեժիսոր Ռոման Պալանսկուն: Հիշեցնենք, որ 76-ամյա օսկարակիր ռեժիսորը ԱՄՆ-ի պահանջով ձերբակալվել էր, երբ սեպտեմբերի 26-ին ժամանել էր Շվեյցարիա` իրեն շնորհված մրցանակը ստանալու համար: Կալանման հիմք է հանդիսացել 1978թ.-ին ԱՄՆ-ի կառավարության կողմից Շվեյցարիային հանձնած կալանքի միջնորդությունը։ Պոլանսկին մեղադրվում է 13-ամյա դեռահաս աղջկա հետ սեռական հարաբերություններ ունենալու մեջ։

Հոկտեմբերի սկզբին Շվեյցարիայի արդարադատության նախարարությունը մերժել է իրեն գրավով ազատ արձակելու` Պոլանսկու միջնորդությունը: