Եվրոպայում գազի գինը 1000 խմ-ի դիմաց 2000 դոլարից բարձրացել է՝  մարտի սկզբից ի վեր առաջին անգամ՝ Հյուսիսային հոսքի շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին։ Այս մասին են վկայում Լոնդոնի ICE բորսայի տվյալները։

Նիդեռլանդների TTF հանգույցում օգոստոսյան ֆյուչերսների գինը բարձրացել է մինչեւ 2003 դոլար 1000 խմ-ի դիմաց կամ 189,75 եվրո մեկ ՄՎտ/ժ-ի համար։ Օրվա սկզբից գազի գնի ընդհանուր աճը կազմում է գրեթե 7 տոկոս։