ԱՄՆ կարգավորիչը Hyundai-ի Motor դուստր-ընկերությանը պարտավորեցրել է 19,2 միլիոն դոլար վճարել «վարկային հաշվետվություններ տրամադրող ընկերություններին բազմիցս կեղծ տեղեկություններ տրամադրելու համար, ներառյալ վարկերի եւ լիզինգի ժամկետանց լինելու մասին սխալ հաղորդումները», տեղեկացնում է Reuters-ը:
ԱՄՆ Սպառողների ֆինանսական պաշտպանության բյուրոն հայտնել է, որ Hyundai Capital America-ն 6 միլիոն դոլարի քաղաքացիական տույժեր եւ 13,2 միլիոն դոլարի փոխհատուցում կվճարի՝ ավտոմեքենաների վերանորոգման ընկերության դեմ կարգավորողի ամենախոշոր գործի շրջանակներում՝ մասնավոր վարկային հաշվետվողականության դաշնային օրենքի համաձայն:




























