Իրաքի Մոսուլում Թուրքիայի հյուպատոսությունը ականանետային հարձակման է ենթարկվել, գրում է իրաքյան Shafaq News-ը։
Անվտանգության աղբյուրը Shafaq News-ին հայտնել է, որ գլխավոր հյուպատոսությունը ենթարկվել է ականանետային կրակոցների՝ նշելով, որ, ըստ նախնական տեղեկությունների, գնդակոծվել են 30-րդ բրիգադի կողմից վերահսկվող Արքուբ շրջանից՝ Ալ-Սադա-Բաավիզից։
Միեւնույն ժամանակ մեկ այլ աղբյուր գործակալությանը հայտնել է, որ հարձակումը հիմնականում իրականացվել է Ալ-Հադբաա բնակելի համալիրի վրա, որտեղ գտնվում է նաեւ Թուրքիայի հյուպատոսությունը։
Միջադեպին հաջորդել է Թուրքիայի սուր արձագանքը։
«Մենք խստորեն դատապարտում ենք հուլիսի 27-ի առավոտյան Մոսուլում գլխավոր հյուպատոսության վրա հարձակումը։ Մենք ակնկալում ենք անհապաղ պատասխանատվության ենթարկել բոլոր նրանց, ովքեր ներգրավված են հանցագործության մեջ»,-Anadolu-նը մեջբերում է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունը:





























