Եվրամիությունն Արեւմտյան Բալկանների ինտեգրումն արագացնել պատմական պարտավորություն ունի ու այդ ծրագրից հրաժարվելը լրջորեն կվնասի Հունգարիայի անվտանգության շահերին։ Այս մասին հայտարարել է արտաքին գործերի եւ առեւտրի նախարար Պետեր Սիյարտոն Բոսնիա եւ Հերցեգովինայից իր գործընկեր Բիսեր Տյուրկովիչի հետ բանակցություններից հետո, հայտնում է Daily News Hungary-ը։

Նրա խոսքով, Հունգարիան ամեն գնով ցանկանում էր խուսափել «անվտանգության խնդիրների հետ բախումից, որոնք կան Ուկրաինայում՝ հարավային սահմանին»:

Նա ողջունել է Ուկրաինային եւ Մոլդովային թեկնածուի կարգավիճակ տրամադրելու ԵՄ որոշումը եւ «կոպիտ սխալ» ու «երկակի ստանդարտ» է անվանել այն, որ Վրաստանն ու Բոսնիա եւ Հերցեգովինան այդ կարգավիճակը չեն ստացել։ «Եվրամիության անդամակցությունն այն սակավաթիվ հարցերից մեկն է, որի շուրջ Բոսնիա եւ Հերցեգովինայում ընդհանուր կոնսենսուս կա»,- ասել է նա: Նրա խոսքով՝ թեկնածության առաջադրումը կարող է ամրապնդել միջկուսակցական համագործակցությունը եւ ազգային կայունությունն այդ երկրում։

Սիյարտոն ասել է, որ Հունգարիայի կառավարությունն առաջնահերթություն է համարում հարգալից երկխոսությունն Արեւմտյան Բալկանների առաջնորդների հետ, այլ ոչ թե՝ մասնակցությունը «սպառնալիքներին եւ պատժամիջոցներին»: