ԱՄՆ Սենատը հավանություն է տվել բանաձեւին, որը կոչ է անում Պետդեպարտամենտին Ռուսաստանը ճանաչել ահաբեկչության հովանավոր պետություն։ Բանաձեւի տեքստը հրապարակված է ԱՄՆ Կոնգրեսի կայքում։

Բանաձեւի մասին թարմացված գրառման մեջ տեղեկություն է հայտնվել, որ փաստաթուղթը Սենատում համաձայնեցվել է քվեարկությամբ, որը տեղի է ունեցել փոփոխությունից եւ նախաբանը փոխելուց հետո։

Բանաձեւը քննարկման է ներկայացվել 2022 թվականի մայիսի 9-ին, այնուհետեւ հուլիսի 11-ին՝ նախաբանի փոփոխությամբ։

Բանաձեւում նշվում է, որ ներկայումս ահաբեկչությունը հովանավորող պետությունների ԱՄՆ-ի ցանկում ներառված են Կուբան, Հյուսիսային Կորեան, Իրանը եւ Սիրիան։

Սենատը այդ ցուցակում Ռուսաստանի ընդգրկելու պատճառ համարում է, մասնավորապես, նրա գործողությունները Չեչնիայում, Վրաստանում, Սիրիայում եւ Ուկրաինայում։