Տեխասում երդվյալ ատենակալների որոշմամբ Charter Communications ընկերությունը պարտավորվել է 7 միլիարդ դոլարի փոխհատուցում վճարել 83-ամյա կնոջ ընտանիքին, որին կողոպտել եւ սպանել է ընկերության աշխատակիցը, հայտնում է USA Today-ը։
Նման հարցերը սովորաբար լուծվում են առանց դատարան հասնելու`հանրության աչքից հեռու:
Ընկերության ներկայացուցիչ Ռիչ Ռուջերոյի հայտարարության մեջ նշվում է, որ ընկերությունը բողոքարկելու է որոշումը:
Աշխատակից Ռոյ Ջեյմս Հոլդենն իրեն մեղավոր է ճանաչել Բեթի Ջո Մաքքլեն Թոմասի սպանության համար եւ դատապարտվել է ցմահ ազատազրկման: Սպանվածի ընտանիքի շահերը պաշտպանող փաստաբանն ասել է, որ ընկերությունը մեղավոր է, քանի որ չի ստուգել աշխատակցի նախկին աշխատանքի վերաբերյալ տվյալները, որոնք իմանալու դեպքում նրան կազատեր աշխատանքից:
Հայտնի է, որ աշխատակիցը նախկինում եւս խնդիրներ է ունեցել տնային այցերի ժամանակ, սակայն նրան շարունակել են այցերի ուղարկել: Բացի այդ նա օգտվել է հոգեբաննի ծառայությունից:





























