Ազգությամբ հայ 21-ամյա երիտասարդ Հայկը ինչ-որ ձեւով «յոլա է գնում» Բելգիայում: Նա նույնիսկ վերջերս օգնություն էր ստացել Սոցիալական գործողության պետական կենտրոնից (CPAS): Բայց, ինչպես նա է խոստովանում, մինչ այդ իր կյանքը տաժանակիր է եղել: Այդ մասին գրում է բելգիական La Nouvelle Gazette-ն:
Հայկը խոստովանել է, որ 2010 թ. ապրիլի 18-ին ալկոհոլային խմիչք է գողացել Cora գիպերմարկետից: «Ոչ թե այն բանի համար, որ խմեմ, այլ որ ուտեմ. Ես ցանկանում էի վաճառել այն»,- բացատրել է նա դատարանին: Նրան դատապարտել էին մեկ տարվա ազատազրկման` բռնության կիրառմամբ գողության համար, քանի որ նա հրել էին պահակին, ով փորձել էր կանգնեցնել իրեն: Այդուհանդերձ, դատավորը սահմանել է պայմանական պատիժ այն ժամկետով, որը գերազանցում է բանտում անցկացրած ժամկետը:
Սակայն դժվար է եղել այդ լուրը հայտնել դատապարտյալին, ով ֆրանսերեն չի խոսում: Իսկ գործընթացը թույլատրում է թարգմանչի առկայություն դատաքննության, բայց ոչ դատավճռի հրապարակման ժամանակ:




























