Ռուսաստանը «ստոպ ցուցակում» ներառել է Նոր Զելանդիայի ավելի քան 30 քաղաքապետների, իրավապահների եւ լրագրողների՝ ի պատասխան Նոր Զելանդիայի կառավարության պատժամիջոցների, որոնք տարածվում են Ռուսաստանի քաղաքացիների աճող թվի վրա՝ ինչպես պաշտոնյաների, այնպես էլ նրանց ընտանիքների, ինչպես նաեւ գործարար համայնքի եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ։  

Ռուսաստանի «ստոպ ցուցակում» են, մասնավորապես,  «Նոր Զելանդիա Հերալդ»  թերթի սյունյակագիր Ջոն Էնթոնին, Քրայսթչերչի, Վելինգթոնի, Օքլենդի քաղաքապետները, ռազմածովային ուժերի օպերատիվ հրամանատար Գերին Գոլդինը եւ այլք։