Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել «սարսափելի սպառնալիքով», որ ՌԴ ռազմածովային ուժերը միջուկային հրթիռներ կստանան ժամում 7000 մղոն արագությամբ, գրում է Mirror բրիտանական թերթը։
«Այս արագությամբ այն Լոնդոն կհասնի մոտ հինգ րոպեում»,-գրում է թերթը։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրոնշտադտում ռուսական նավատորմի օրվան նվիրված շքերթի ընթացքում իր ելույթի ժամանակ հայտարարել է, որ առաջին «Ցիրկոնը» կհանձնվի «Ադմիրալ Գորշկով» նավին եւ հավելել է, որ «Ցիրկոն» համալիրների հնարավորություններն անսահման են, իսկ այն տարածքը, որտեղ կգործի «Ադմիրալ Գորշկով» նավը, կընտրվի՝ ելնելով Ռուսաստանի անվտանգության շահերից։





























