ՆԱՏՕ-ի առաքելությունը հայտարարել է Կոսովոյի հյուսիսում տիրող իրավիճակին միջամտելու պատրաստակամության մասին։

«KFOR-ը պատրաստ է միջամտել, եթե Հյուսիսային Կոսովոյում կայունությունը վտանգվի»,-ասվում է ՆԱՏՕ-ի առաքելության հայտարարության մեջ: Միեւնույն ժամանակ տեքստում նշվում է, որ KFOR-ը ուշադիր հետեւում է իրավիճակին։ Հայտարարությունում ընդգծվում է, որ ՆԱՏՕ-ն նաեւ շարունակում է լիովին աջակցել Պրիշտինայի եւ Բելգրադի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին ԵՄ-ի կողմից աջակցվող երկխոսության միջոցով եւ խրախուսում է բոլոր կողմերին շարունակել բանակցությունները։

Հիշեցնենք, որ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ ինքնահռչակ Կոսովոյի կառավարությունը գործողություն է նախապատրաստում Կոսովոյի սերբերի դեմ։ Կոսովոյի իշխանությունները ավելի վաղ հայտարարել են, որ հաջորդ շաբաթվանից հանրապետության տարածք մուտք գործած Սերբիայի քաղաքացիները կստանան սահմանի անցման ժամանակավոր փաստաթուղթ, իսկ սերբական փաստաթղթերը կհամարվեն անվավեր։