Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւը արտահերթ խորհրդարանական ընտրություններ է նշանակել, հաղորդում է BNT հեռուստաալիքը։
Նոր կառավարություն կազմելու փորձերն անհաջողությամբ են ավարտվել։
Սահմանադրության համաձայն՝ Ռադեւը օգոստոսի 2-ին հրամանագիր է ստորագրել Ժողովրդական ժողովը (խորհրդարանը) ցրելու մասին։ Արտահերթ ընտրությունները նշանակվել են հոկտեմբերի 2-ին։ Մեկ այլ հրամանագրով նախագահը նշանակել է ծառայողական կառավարություն, որի լիազորություններն ուժի մեջ են մտնում օգոստոսի 2-ից։ Այն կգլխավորի Գիլիբ Դոնեւը։





























