Քիմ Քարդաշյանի սպասվելիք հարսանիքն անվանվել է «տարվա երկրորդ հարսանիք»։ Իր ռեզոնանսով այն արդեն մոտենում է արքայազն Ուիլյամի եւ Քեյթ Միդլթոնի՝ Մեծ Բրիտանիայում տեղի ունեցած թագավորական հարսանիքին, գրում է Gather.com-ը։

Քիմ Քարդաշյանի եւ NBA-ի խաղացող Քրիս Համֆրիսի հարսանիքը տեղի կունենա շաբաթ օրը։ Ինչպես հայտնում է CNN-ը, որոշ պապարացիներ պնդում են, որ հարսանեկան զգեստով Քարդաշյանի բարձրորակ լուսանկարը կարող է բերել եկամուտ, որով հնարավոր կլինի Porsche Boxster 2012 գնել։

Չնայած այս շաբաթ կայանալիք հարսանիքն ամբողջ աշխարհում առցանց ռեժիմով YouTube-ով չի հեռարձակվի, իրադարձության մասին չորսժամյա ռեալիթի-շոու կնկարահանվի, որը կցուցադրվի հոկտեմբերի 9-ին եւ 10-ին։