ՀՀ բնապահպանության նախարարի հանձնարարությամբ տեսչական խումբ է ստեղծվել` «Չենք լռելու» նախաձեռնության ահազանգով: Այսօր «Չենք լռելու» նախաձեռնությունը տեղեկացրել էր, որ Կիրանցի վանքի շրջակայքում գտնվող անտառից մեկը մյուսի հետեւից դուրս եկող փայտով լի բեռնատարներ են նկատել` առանց համարանիշների:
Բնապահպանության նախարարի մամուլի քարտուղար Հասմիկ Մկրտչյանը հայտնում է, որ ահազանգի առնչությամբ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հանձնարարությամբ տեսչական խումբ է ստեղծվել, որը կմեկնի Կիրանցի վանքին հարող անտառ` ուսումնասիրելու տեղանքը, բարձրացված խնդիրը:
Արդյունքների մասին նախարարը կտեղեկացվի եռօրյա ժամկետում:




























