Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միության (ՀՔԴՄ) նախագահ Խոսրով Հարությունյանը չի պատրաստվում իր թեկնածությունը առաջադրել Ազգային ժողովի պատգամավորների լրացուցիչ ընտրության թիվ 10 ընտրատարածքում: «Թիվ 10 ընտրատարածքում Խոսրով Հարությունյանի թեկնածության առաջադրման շուրջ լրագրողական իրարանցումը արհեստածին է եւ ոչ լուրջ»,-ասված է ՔԴՄ լրատվական ծառայության այսօրվա հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ այս ընտրատարածքում, առաջադրման իրենց մտադրության մասին հայտնել են ՄԻԱԿ կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը, Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, Առաջադիմական կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանը, տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանը եւ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը: