Գեղամ Մանուկյանի գրառումից պարզվեց, որ Երևանի Պետական Համալսարանի ռեկտորի պաշտոնը զավթած քպ-ական Հովհաննես Հովհաննիսյանն արգելել է քաղբանտարկյալ Տարոն Մանուկյանին հանձնել 3-րդ կուրսի ավարտական քննությունները։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:
Նա նաեւ նշել է. «Եվ այդ ողորմելին համարվում է գիտնակա՞ն։ Հիշեցնեմ բոլորին, ազատազրկվածներն իրավունք ունեն ուսումի։
«Նախկին» իշխանությունների ժամանակ, ինձ առնվազն հայտնի են երկու նման դեպքեր՝ ցմահ դատապարտվածներ Արսեն Արծրունի և Մհեր Ենոքյան։ Ահա և ձեզ ժողովրդավարություն և մարդու իրավունքներ։ Եվ ի՞նչ են մտածում այս մասին Հայաստանի իրավապաշտպան կոչեցյալները։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարել էր, որ ԵՊՀ ռեկտորը անազատության մեջ գտնվող իր որդուն թույլ չի տվել քննությունները հանձնել հեռավար:





























