Հանրահայտ ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն պաշտոնապես ներողություն է խնդրել CityJet ավիաենընկերությունից եւ Avro RJ-85 օդանավի ուղեւորներից, օդանավի սրահում միզելու համար։
Ինչպես տեղեկացնում է kp.ru-ն, օդանավի վրդովված ուղեւորները համոզված են եղել, որ Դեպարդյեն իրեն սանձարձակ է պահել հարբած լինելու պատճառով, սակայն դերասանի մտերիմներից Էդուարդ Բաերը տեղեկացրել է, որ ամեն ինչի պատճառը իր ընկերոջ առողջական վիճակն է։
«Ժերարը շատ է ցավում, որ այդպես է ստացվել։ Նա շատ էր ցանկանում զուգարան գնալ, բայց օդանավում նրան արգելել են, քանի որ այն գտնվում էր թռիչքի բարձրություն հավաքելու ընթացքում։ Այդ պատճառով էլ Ժերարը միզել է բոլորի աչքի առջեւ։ Դեպարդյեն շագանակագեղձի խնդիր ունի, եւ նրա համար դա իսկական տանջանք է։ Նա զղջում է իր այդ արարքի համար»,- վստահեցրել է Բաերը։
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Ժերար Դեպարդյեն չի սպասել զուգարանից օգտվելու օդանավի անձնակազմի թույլտվությանը, եւ միզել է հենց օդանավի սրահում։ Պետք է նշել, որ դերասանը խնդրել է թույլատրել իրեն օգտվել զուգարանից հենց օդանավ մտնելու պահից, բայց ուղեկցորդուհին նրան խնդրել է 15 րոպե համբերել։




























