ԱՄՆ Սենատում նախօրեին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի նոր նախագիծ է ներկայացվել:
«Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ, օրենսդրական նոր նախաձեռնությունը պատկանում է դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսին եւ հանրապետական սենատոր Զոն Էնսայնին: Բանաձեւն իր բովանդակությամբ նման է այս տարի ավելի վաղ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում ներկայացված 252 բանաձեւին:
Հոկտեմբերի 21-ին ներկայացված բանաձեւի նախագիծը նույնպես կոչ է անում ԱՄՆ-ի նախագահին երաշխավորել, որ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը արտացոլի պատշաճ ըմբռնում՝ ամերիկյան փաստաթղթերում արձանագրված հայկական ցեղասպանությանն առնչվող մարդու իրավունքների, էթնիկ զտումների եւ ցեղասպանության հարցերի նկատմամբ:
Ի դեպ, բանաձեւն իր մեջ պարունակում է 1916 թվականից մինչ այսօր արձանագրված` Հայոց ցեղասպանությանն աոնչվող բազմաթիվ փաստաթղթեր, այդ թվում ծավալուն մեջբերումներ կոնգրեսական լսումներից, բանաձեւերից եւ նախագահական հայտարարություններից:




























