Պղնձի արժեքը հինգշաբթի իջնում է ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ հարաբերությունների սրման ֆոնին, ինչն անդրադառնում է պահանջարկի սպասելիքների վրա, վկայում են աճուրդների տվյալները։
Պղնձի սեպտեմբերյան ֆյուչերսը Comex բորսայում էժանացել է 0,64 տոկոսով՝ մեկ ֆունտը (մոտ 0,45 կիլոգրամ) 3,4 565 դոլար։
Լոնդոնի մետաղների բորսայում (LME), նախորդ աճուրդների արդյունքներով, մեկ տոննա պղնձի արժեքը՝ երեք ամիս հետո մատակարարմամբ, նվազել է 1,65 տոկոսով՝ 7 677,5 դոլար, ալյումինիումինը՝ 1,51 տոկոսով՝ 2 378 դոլար, ցինկինը՝ 1,06 տոկոսով՝ 3 277 դոլար։





























