2011 թ. Հայաստանում ձվի արտադրությունը կրճատվել է, տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը: Այսպես, 2011թ  2-րդ  եռամսյակում ձվի  արտադրությունը նվազել է 2.1 տոկոսով եւ կազմել 224.8 մլն. հատ:  

Փոխարենը ձվի ներկրումն ավելացել է ոչ ավելի, ոչ պակաս` 190 անգամ (2011 թ. երկրորդ եռամսյակը նախորդ տարվա նույն եռամսյակի նկատմամբ):

Հայաստանը նախորդ տարիներին միշտ էլ ձվի արտադրության գծով ունեցել է 99 տոկոսից ավելի ինքնաբավություն: Այս տարվանից ինքնաբավության աստիճանը կպակասի:

Ըստ NEWS.am-ի տեղեկությունների` ձվի հիմնական ներկրողները հենց թռչնաֆաբրիկաներն են: Թռչնակերի թանկացման պատճառով նրանց համար ավելի եկամտաբեր է դարձել ներկրված ձվի իրացումը, արտադրության փոխարեն: Սակայն թռչնաֆաբրիկաները միշտ չէ, որ մակնշելիս ընդգծում են ձվի արտասահմանյան ծագումը: