ԼՂՀ գլխավոր բուհի 40-ամյակի տոնակատարության միջոցառումների շրջանակներում Արցախի պետական համալսարանում տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված հայ մեծ լուսավորիչ՝ Խաչատուր Աբովյանի 200-ամյակին։

Բանասիրության եւ ժուռնալիստիկայի ֆակուլտետների դասախոսները իրենց ելույթի ժամանակ նշել են, որ ԼՂՀ պետհամալսարանը, անգամ իր համար ծանր շրջանում, միշտ նշել է Խաչատուր Աբովյանի հոբելյանը։

Պրոֆեսոր Սոկրատ Խանյանը ընդգծել է Խաչատուր Աբովյանի դերը ժամանակակից հայոց լեզվի եւ գրականության ձեւավորման մեջ։ Նա նաեւ նշել է, որ լուսավորիչը միշտ երազել է Հայաստանի անկախության մասին։