Չինացի բարձրաստիճան զինվորականներն անտեսում են իրենց ամերիկացի գործընկերների բազմաթիվ զանգեր՝ երկու երկրների հարաբերություններում ճգնաժամի ֆոնին, որը պայմանավորված է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Թայվան կատարած այցով, գրում է Politico-ն՝ հղում անելով աղբյուրներին: 

Աղբյուրները նշում են, որ ամերիկացի ռազմական ղեկավարները ցանկանում են պահպանել հաղորդակցության բաց գծերը նույնիսկ պոտենցիալ հակառակորդների հետ, ինչպիսին Չինաստանն է՝ կանխելու լայնածավալ հակամարտությունը։

Սակայն բարձրաստիճան պաշտոնյաների զանգերն անտեսվում են Պեկինի կողմից։