Հայագետ Աբրահամ Տերյանը ուսումնասիրել է մեր թվարկության մի նամակ, որը վկայում է Հայ առաքելական եկեղեցու եւ Երուսաղեմի թեմի կապերի մասին, հաղորդում է Nouvelles d‘Armenie-ն:
Նամակը գրվել է Երուսաղեմի եպիսկոպոս Մակարի կողմից, ով Սուրբ հողում կայսր Կոնստանտինի հրամանով իրականացնում էր Հարության տաճարի շինարարության վերահսկողությունը: Նամակը պարունակում է պատասխաններ վերջերս ստեղծված հայկական եկեղեցու ներկայացուցիչների` կնքման եւ հաղորդության հարցերի շուրջ:
Նամակը կազմվել է հունարենով` հայերեն թարգմանությամբ (մինչ հայկական գրերի գյուտը հայերեն տեքստերը գրվում էին հունարեն կամ ասորերեն այբուբենով): 2008թ. Տերյանը գիտական աշխատանք է գրել այդ կապակցությամբ:
Եպիսկոպոս Մակարի նամակի վերաբերյալ հետազոտության համար Աբրահամ Տերյանն արժանացել է Հայաստանի ԳԱԱ, Ֆուլբրայտովյան ֆոնդի եւ Ամերիկա-իսրայելական կրթական հիմնադրամի մրցանակների:




























