ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը տրակտորով բախվել է խողովակին։ Միջադեպը տեղի է ունեցել Panarmenian Expo-2009 ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ, երբ վարչապետը որոշել է անձամբ «փորձարկել» ցուցահանդեսի նմուշներից մեկը՝ հայ-բելառուսական համատեղ արտադրության տրակտորը։

Սկզբում Տ. Սարգսյանը խիզախորեն նստել է ղեկին եւ անգամ մի քանի մետր վարել տրակտորը, սակայն շրջադարձի ժամանակ բախվել է խողովակին։ Բայց այս միջադեպը չի ազդել ցուցահանդեսի ընթացքի վրա, եւ Վարչապետն անցել է գրեթե բոլոր տաղավարներով՝ ծանոթանալով բոլոր ապրանքներին եւ ծառայություններին։ Վարչապետի հատուկ ուշադրությանն են արժանացել հայրենական արտադրության վարտիքները, որ արտադրում է «Իվ Մարտին» ընկերությունը Գյումրիում, ապա արտահանում է Կանադա, որտեղ դրանք վաճառվում են ամենախոշոր խանութներում: Այդ կապակցությամբ վարչապետը հետաքրքրվել է՝ մոդայի՞կ են արդյոք այդ վարտիքները Կանադայում, եւ դրական պատասխան ստացել: Այնուամենայնիվ, վարչապետը հրաժարվել է իր համար նախապատրաստված՝ ներքնաշորերի տեսքով նվերից: