Այսօր լրանում է ամերիկյան ժամանակակից գրականության դասական Ռեյ Բրեդբերիի 91-ամյակը: Բրեդբերը հայտնի է իր «451 աստիճան ըստ Ֆարենհայմի», «Ինչ-որ մեծ մեզ մոտ է գալիս» վեպով եւ շուրջ 600 պատմվածքներով:
«Ես սկսել եմ ձեր գրքերը կարդալ դեռ փոքր հասակից: Այժմ ես դրանք իմ հետաքրքրասեր թոռնիկներին եմ տալիս. նրանք ուշի ուշով կարդում են բոլոր պատմվածքները: Շնորհակալ եմ Ձեզ դրա համար: Կարդալ Ձեր բառերը եւ ապրել դրանց հետ` այնքան հաճելի է»,- գրում են Բրեդբերի երկրպագուները գրողի կայք էջում:
1999 թ. իր հարցազրույցներից մեկում Բրեդբերին ասում է. «Երբ ես ծնվեցի, ամբողջ աշխարհում մարդիկ մահանում էին գրիպից եւ թոքաբորբից: 1939 թ.-ից սկսած` դրանց դեմ պատվաստանյութեր հայտնաբերվեցին: Նոր դարի սկզբին մենք կրկին կթռչենք Լուսնի վրա: Իսկ հետո մենք կուղեւորվենք Մարս: Եւ միգուցե դուք դա կտեսնեք»:



























