Լոս-Անջելեսում վախճանվել է 79-ամյա Ջերի Լեյբերը (Jerry Leiber)` Էլվիս Փրեսլիի նշանավոր հիթերը հեղինակ, որոնցից են Love Me-ն, Loving You-ն, Jailhouse Rock-ը:
Լեյբերը վախճանվել է օգոստոսի 22-ին: Նա մահացել է Լոս-Անջելոսում` հիվանդանոցում, սրտանոթային անբավարարությունից, հաղորդում է Daily News-ը:
1995 թ. Լեյբերը խոստովանել է, որ երբեք չի հասկացել, թե ինչպես են երգահան Մայք Ստոլերի (Mike Stoller) հետ երգերն այդքան հաջողված: «Ես ընդամենը գրում էին այն, ինչ ինձ դուր էր գալիս, պարզվեց, որ ոչ միայն ինձ, այլ ուրիշներին եւս»,- ասել է նա:
Լեյբերը եւ Ստոլերը միասին գրել են ռոքնռոլի պատմության լավագույն երգերը: Երկու երգ` Is That All There Is? եւ Smokey Joe’s Café-ն, արժանացել են «Գրեմմի» մրցանակի:



























