Հայաստան-ԵՄ համագործակցության խորհրդի 10-րդ նիստին մասնակցելու նպատակով ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ս.թ. հոկտեմբերի 26-ին կմեկնի Լյուքսեմբուրգ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացել է ՀՀ արտգործնախարարության մամլո ծառայությունից։
Լյուքսեմբուրգում նախարար Նալբանդյանը կունենա նաեւ երկկողմ հանդիպումներ։




























