ԵՏՄ-ի անդամ պետությունների ընդհանուր ՀՆԱ-ն առաջին կիսամյակում ավելացել է 3,6 տոկոսով։ Այս մասին Ղրղըզստանում, Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում ասել է այդ երկրի վարչապետ Ակիլբեկ Ժապարովը։
Նրա խոսքով՝ արդյունաբերության ցուցանիշները նույնպես դրական դինամիկա են ցուցադրում, աճը կազմել է 1,8 տոկոս։
«Աճը գյուղատնտեսական ոլորտում կազմել է 1,6 տոկոս, 11,1 տոկոսով ավելացել են նաեւ հիմնական կապիտալում ներդրումների ցուցանիշները»,- ավելացրել է նա։





























