ԵԱՏՄ-ն գների լուրջ աճի է բախվել, առաջին հերթին՝ պարենային ապրանքների։ Այս մասին Ղրղզստանում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին հայտարարել է Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմաիլովը։

Նա պարզաբանել է, որ 6 ամսվա կտրվածքով պարենային ապրանքների գներն աճել են 12.9 տոկոսով։

Ղազախստանի վարչապետը հավելել է, որ հիմնական տնտեսական ցուցանիշների վերականգնում է նկատվում, իսկ տնտեսական ռիսկերը մասամբ մեղմվում են։

«Մասնավորապես, տնտեսական աճի կայունացման միջոցառումները հնարավորություն են տվել բարձրացնել Միության երկրների տնտեսությունների միջնաժամկետ աճի կանխատեսումները։ Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում փոխադարձ առեւտրի աճ է նկատվում»,- ասել է Սմաիլովը։