Հնդկաստանում կապիկը հետաքննության ընթացքում գողացել է շրջանային դատավորի ակնոցները, հայտնում է India Today-ը:
Միջադեպը տեղի է ունեցել Ուտար Պրադեշ նահանգի Վրինդավան քաղաքում։ Մաթուրայի շրջանային դատավորը եւ ոստիկանության տեսուչը ժամանել են Բանկե Բիհարի տաճար այն բանից հետո, երբ փառատոնում Մանգալա Արատիի աստվածներին ողջունելու առավոտյան ծիսակարգի ժամանակ հրմշտոց է տեղի ունեցել:
Հանձնաժողովի մյուս անդամների հետ խոսելիս, կապիկը հարձակվել է դատավորի վրա, խլել ակնոցն ու փախել։ Կենդանին համաձայնել է վերադարձնել աքսեսուարը՝ միայն երկար համոզելուց հետո։




























