Բրիտանացի մի տղամարդ 1976 թվականից ի վեր անձրեւաջուր է կուտակել, որը հասել է 6 հազար լիտրի եւ երաշտի համար պաշար է հանդիսանում:

82-ամյա Փիթեր Հարդենն ասել է, որ 1976 թվականին Անգլիայում երաշտից հետո տեղադրել է անձրեւաջրերի առաջին տանկերը: Այս միտքն առաջացել է նրա գլխում, երբ նա կնոջ հետ հանգստացել է Հունաստանում եւ Իտալիայում։

«Մեզ տպավորել է ստորգետնյա ջրամբարների հսկայական քանակությունը, որոնք երաշտի դեպքում անձրեւաջուր էին հավաքում»,- ասել է տղամարդը։

Բացի այդ, Փիթերն ապրում է Մեծ Բրիտանիայի ամենաչոր շրջաններից մեկում, ուստի անհրաժեշտ է պահեստային տանկեր կառուցել, ինչն արդեն տվել է իր արդյունքը: Մինչ մյուս բրիտանացիներին արգելված է օգտագործել ծորակի ջուրն իրենց այգիները ջրելու համար՝ երկրում առաջացած երաշտի պատճառով, Հարդենը հեշտությամբ շրջանցում է այդ սահմանափակումները:

Չնայած դրան՝ տղամարդը նախատեսում է իր պաշարները հասցնել 9000 լիտրի։