Եթե ​​էներգետիկ ճգնաժամը չլուծվի, երկրի քաղաքական համակարգը կարող է վտանգի մեջ հայտնվել, ուրբաթ Ներկայացուցիչների պալատում ասել է արդարադատության նախարար Պավել Բլաժեկը, փոխանցում է չեխական iDnes լրատվամիջոցը։

Նրա խոսքով՝ սոցիալական վիճակն ու մթնոլորտն ամենադրամատիկն է 1989-ից ի վեր։

Չեխ նախարարը պատասխանել է ընդդիմադիր որոշ պատգամավորների առաջարկներին, ըստ որոնց պալատն ընթացիկ նիստին պետք է որոշի էներգակիրների գների թանկացման դեմ ուղղված միջոցառումների առաջնահերթությունը։

Բլաժեկն ասել է, որ կարծում է, որ իրավիճակը էլ ավելի վատ է, քան պատկերացնում է ընդդիմությունը:

«Եթե էներգետիկ ճգնաժամը չլուծվի, ապա այս երկրի քաղաքական համակարգը վտանգի տակ կհայտնվի։ Եթե ​​համաեվրոպական լուծում չգտնվի, ԵՄ-ն, որպես այդպիսին, եւս վտանգի տակ է»,- ասել է նախարարը՝ նախազգուշացնելով հնարավոր հեղափոխության մասին։