ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի նախագահ Ջերոմ Փաուելն ութ րոպեանոց ելույթ է ունեցել Կանզաս Սիթիի Ջեքսոն Հոլում տեղի ունեցած ամենամյա քաղաքական ֆորումին, հայտնում է Bloomberg-ը։ Իր ելույթում Փաուելը հասկացրել է, որ ԴՊՀ-ն, ամենայն հավանականությամբ, կշարունակի բարձրացնել տոկոսադրույքները՝ գնաճը զսպելու համար:

ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը տոկոսադրույքների բարձրացման ագրեսիվ քարոզարշավ է իրականացնում, եւ Ջեքսոն  Հոլում համաշխարհային քաղաքական գործիչների հանդիպման ժամանակ Փաուելի ելույթը նշանակում էր, որ գնաճի դեմ պայքարը դեռ ավարտված չէ, ինչը ջախջախեց Ուոլ Սթրիթի հույսերն առ այն, որ ԴՊՀ-ն շուտով կարող է թուլացնել բարձր տոկոսադրույքները:

Ամերիկյան բաժնետոմսերը ընկան, եւ բոլոր երեք հիմնական ինդեքսները՝ Dow Jones-ը, S&P-ը եւ Nasdaq-ը, ուրբաթ երեք եւ ավելի տոկոս կորուստներով փակվեցին: Ընդամենը ութ րոպեում Փաուելի ելույթը շուկայի անկում առաջացրեց, որը կրճատեց ամերիկացի միլիարդատերերի կարողությունը 78 միլիարդ դոլարով, գրում է Bloomberg-ը։

Աշխարհի ամենահարուստ մարդու եւ Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկի կարողությունը կրճատվել է 5.5 միլիարդ դոլարով, իսկ նրա ընդհանուր կարողությունը 2022 թ. օգոստոսի 27-ի դրությամբ 254 միլիարդ դոլար է կազմել: Երկրորդ ամենահարուստ միլիարդատեր Ջեֆ Բեզոսը, ըստ Bloomberg Billionaires Index-ի, 6.8 միլիարդ դոլար է կորցրել։

Բիլ Գեյթսի եւ Ուորեն Բաֆեթի կարողությունը կրճատվել է համապատասխանաբար 2.2 եւ 2.7 միլիարդ դոլարով, մինչդեռ Սերգեյ Բրինի կարողությունը, ըստ Bloomberg-ի տվյալների, նվազել է 100 միլիարդ դոլարից: Bloomberg Billionaires Index-ն աշխարհի ամենահարուստ մարդկանց ամենօրյա վարկանիշն է: Տվյալները թարմացվում են Նյու Յորքի յուրաքանչյուր աճուրդային օրվա ավարտին