Նյու Դելիի ծայրամասում գտնվող բնակելի թաղամասում գտնվող երկու 40 հարկանի երկնաքերների փլուզումից առաջ Հնդկաստանի իշխանությունները սկսել են տարհանել հազարավոր մարդկանց, հայտնում են պաշտոնյաներն ու տեղական լրատվամիջոցները:

103 մետր բարձրությամբ երկվորյակ երկնաքերները, որոնք բազմաբնակարան շենքեր են, պետք է քանդվեն կիրակի օրը 12-ից 15 վայրկյան տեւող գործողության ընթացքում, որոնք, ըստ տեղական իշխանությունների, երկրում երբեւէ քանդված ամենամեծ կառույցները կլինեն:

Անցյալ տարի Հնդկաստանի Գերագույն դատարանը վճռել էր, որ երկնաքերների կառուցողման ընթացքում խախտվել են մի շարք կարեւոր շինարարական կանոններ եւ հրամայել`քանդել շենքերը։

Ավելի քան 3700 կիլոգրամ պայթուցիկ կօգտագործվի շենքերը քանդելու համար, որոնք գտնվում են Հնդկաստանի ամենաբնակեցված Ուտար Պրադեշ նահանգը մայրաքաղաքի հետ կապող բանուկ մայրուղու եզրին:

Մոտակայքում ապրող մարդիկ պետք է տարհանվեն մինչեւ կիրակի վաղ առավոտյան եւ կարող են տուն վերադառնալփլուզումից 5 ժամ անց միայն:

Հակառակ հնդկական քաղաքներում հաճախ գրանցվող անօրինական շինարարությանը, խոշոր շենքերի փլուզումը հազվադեպ երեւույթ է, եւ մոտակայքում ապրող տեղացիներն ասում են, որ վախենում են, որ պայթյունների ուժգնությունից կամ օդի աղտոտվածությունից, որը կարող է վնասել իրենց գույքը, նշում է CNN-ը: