Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները օգոստոսի 26-ին Նալբանդյան փողոցում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 27-ամյա Մոսթաֆա Ռ.-ին:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա հուլիսի 3-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:





























