Մեծ Բրիտանիայից մի տղամարդ իր սոցցանցում հայտնել է, որ 16 անուն ունի: Դա նրա մոր մտահղացումն էր, ով իր որդուն կոչել էր 1989 թ. «Արսենալի» ամբողջ թիմի պատվին: Երիտասարդի ամբողջական անունը հնչում է բոլոր խաղացողների անունների ցանկի պես՝ Քեւին Ջորջ Գրեհեմ Ջոն Լի Նայջել Մայքլ Ստեֆան Թոնի Դեյվիդ Փոլ Ալան Բրեյն Մարտին Փերի Սմիթեր։

Օգտատերերը տարակուսանք են հայտնել այդքան երկար անվան կապակցությամբ եւ հայտարարել, որ իրենց երեխաների հետ երբեք նման բան չեն անի։

«Գրազ եմ գալիս, որ նրա անձնագրի դիմումը մղձավանջ է»,- մեջբերում է The Sun-ի հետեւորդներից մեկը։