Այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է պետական «Ռոսատոմ» կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոյի գլխավորած պատվիրակությանը։
ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի ծառայությունից NEWS.am-ին հայտնել են, որ Վարչապետը, ողջունելով հյուրերին, կարեւորել է երկկողմ հարաբերությունների արդյունավետ զարգացումը։ Զրուցակիցները քննարկել են ատոմային էներգետիկայի ոլորտում հայ-ռուսական համագործակցության հեռանկարները։




























