Եվրամիության երկրները պայմանավորվել են հատուկ առաքելություն ստեղծել՝ ուկրաինացի զինվորականներին վերապատրաստելու համար։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ԵՄ պաշտպանության նախարարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ։

«Խոսքը ոչ միայն մարտական ​​գործողությունների մասին է, այլ նաեւ այն մասին, թե ինչպես է ընթանում պատերազմն ընդհանրապես, դա այն է, ինչին  զինվորականները կնախապատրաստվեն», - ասել է Բորելը բանակցություններից հետո:

Նրա խոսքով՝ ԵՄ շատ երկրներ արդեն օգնում են Ուկրաինային զինվորների վերապատրաստման հարցում, ուստի անհրաժեշտություն կա համախմբել ջանքերը՝ նրանց ավելի լավ համակարգման համար։

Իսկ թե ինչպես է աշխատելու հատուկ առաքելությունը, ԵՄ դիվանագիտության ղեկավարը չի մանրամասնել։ Ենթադրվում է, որ ուկրաինացի զինվորականները կպատրաստվեն հարեւան երկրներում՝ Եվրամիության անդամ երկրներում։