Եղիսաբեթ Երկրորդ թագուհին Մեծ Բրիտանիայի հաջորդ վարչապետին կընդունի Բալմորալում, այլ ոչ թե Բուքինգհեմյան պալատում, ինչն առաջին անգամն է նրա 70-ամյա կառավարման ընթացքում, գրում է CNN-ը։
Բուքինգհեմյան պալատի ներկայացուցիչը հայտնել է, որ որոշում է կայացվել ընդունելությունն անցկացնել Բալմորալում։
Ջոնսոնին այլ ելք չմնաց, քան լքել Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնը հուլիսի սկզբին ամիսներ շարունակ սկանդալներից հետո, որոնք ցնցեցին նրա կառավարությունը եւ տասնյակ նախարարների հրաժարականների հանգեցրին:
Վարչապետի թեկնածուներն են արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը եւ նախկին կանցլեր Ռիշի Սունակը։
Որպես խորհրդարանի ամենամեծ կուսակցության առաջնորդ՝ հաղթողը թագուհու կողմից կհրավիրվի հաջորդ կառավարությունը ձեւավորելու եւ կդառնա նրա 15-րդ վարչապետը:





























