Ճապոնիայի դատախազը նախկին վարչապետ Յոշիրո Մորիին կասկածում է 2 միլիոն իեն (մոտ 15 հազար դոլար) կաշառք վերցնելու մեջ, երբ նա ղեկավարում էր 2021 թ. ամառային Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն, հայտնում է Kyodo-ն։ Գործակալության տվյալներով՝ քաղաքական գործիչը, իբր, միջոցներ է ստացել մրցույթի պաշտոնական հովանավոր Aoki-ից։

Ինչպես նշվում է, այս պահին Ճապոնիայի դատախազությունը շարունակում է հետաքննությունը, եւ մինչ այժմ Յոշիրո Մորիի դեմ պաշտոնական մեղադրանք չի առաջադրվել։ Ըստ Kyodo-ի՝ նախկին վարչապետի ենթադրյալ կաշառքը կապված է Հարյուկի Տակահաշիի գործի հետ, ով նաեւ աշխատել է խաղերի կազմկոմիտեում եւ արդեն ձերբակալվել է ոստիկանության կողմից նմանատիպ մեղադրանքներով։

Պաշտոնի հնարավոր չարաշահումը Օլիմպիական խաղերի հետ կապված երկրորդ սկանդալն է Յոշիրո Մորիի համար։ Դեռ մրցույթից առաջ նրան մեղադրել էին սեքսիզմի մեջ այն բանից հետո սպորտային հանձնաժողովներում կանանց թվի ավելացման մասին խոսքերից հետո։