Բաքվում ոչ մի համերգ էլ չի լինի, Vesti.Az-ին հայտնել է Ֆիլիպ Կիրկորովի գլխավոր պրոդյուսեր Գենադի Ռիբակը` մեկնաբանելով խոսակցություններն այն մասին, թե Ռուսաստանի ժողովրդական երգիչը ընթացիկ տարվա հոկտեմբերին մենագամերգով հանդես կգա Ադրբեջանում:
«Ներկայումս Ֆիլիպը գտնվում է Ռուսաստանի սահմաններից դուրս: Ինչ վերաբերվում է Բաքվի համերգին, ապա այն չի կայանալու: Մենք արդեն հյուրախաղերի ծրագիր ունենք հոկտեմբեր եւ նոյեմբեր ամիսներին»,- ասել է Ռիբակը:
Առաջին անգամ Ֆիլիպ Կիրկորովը հանդես է եկել Բաքվում այս տարվա մարտին Հեյդար Ալիեւի պալատում երգահան Իգոր Կրուտոյի ստեղծագործական երեկոյի ժամանակ:




























