Իրանը Թեհրանում հետազոտական ռեակտորի համար միջուկային վառելանյութ տրամադրելու համաձայնագրի նախագծին պատրաստվում է պատասխանել մյուս շաբաթ։ ИТАР-ТАСС-ի հաղորդմամբ, նման տեղեկատվություն է տարածել Միջուկային էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ-ի) մոտ կանգնած աղբյուրը, որն էլ իր հերթին վկայակոչել է իրանցի բարձրաստիճան մի պաշտոնյայի։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am, Վաշինգտոնը, Մոսկվան եւ Փարիզը արդեն հավանություն են տվել ՄԱԳԱՏԵ-ի ծրագրին, որով նախատեսվում է ուրան մատակարարել Իրան՝ Ռուսաստանում եւ Ֆրանսիայում այն հարստացնելուց հետո։ Միեւնույն ժամանակ, Իրանի ղեկավարությունը հայտարարել է, որ միջազգային ընկերակցությունը դեռ պետք է շահի Թեհրանի վստահությունը եւ հաստատուն պատասխան չի տվել ՄԱԳԱՏԷ-ին առաջարկին:




























