ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեի եւ Միջազգային օլիմպիական կոմիտեի նախաձեռնությամբ հոկտեմբերի 19-ից Երեւանում վոլեյբոլի մասնագետների համար մարզչատեխնիկական սեմինարներ են անցկացվում, հայտնում է Sportinfo.am գործակալությունը։ Տեսական եւ գործնական պարապմունքներին մասնակցում են 22 մարզիչ-մանակավարժներ Երեւանից, Վանաձորից, Արթիկից եւ Աշտարակից։

Հայ ունկնդիրների համար դասախոսություններով հանդես են գալիս ռուսաստանցի հայտնի մասնագետներ Եվգենի Ֆոմինը եւ Վիտալի Կրավչենկոն։ Վերջինս Ռուսաստանի վաստակավոր մարզիչ է եւ աշխատում է Ռուսաստանի վոլեյբոլի տղամարդկանց հավաքականի հետ։ Նա նաեւ ղեկավարում է Ռուսաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գիտական բաժանմունքը։ Վոլեյբոլի միջազգային ֆեդերեցիայի կողմից կազմված հարցաթերթիկները ճիշտ լրացրած ունկդիրները, բացի Միջազգային օլիմպիական կոմիտեի հավաստագրից, կստանան նաեւ Վոլեյբոլի միջազգային ֆեդերեցիայի վկայական։